Երկու շաբաթ առաջ ադրբեջանական կողմը 10 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, ԴՆԹ փորձաքննություններն ավարտվել են, բոլոր մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են, տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից։
Այդ 10 զինծառայողից Դալարիկցի ժամկետային Աբրահամ Սարգսյանի մարմինն է միայն, որ ճանաչվել է առանց ԴՆԹ փորձաքննության՝ մարմնի դաջվածքներով, հայտնում է «Ազատությունը»։
Հայրը բազմաթիվ հարցեր ունի՝ որդուն Վայքից որպես պատիժ էին Ջերմուկ ուղարկել, որն էլ մահվան հասցե դարձավ։
«Իրանց սպաներից մեկն ինձ ասաց՝ իրան պետք է ուղարկեմ դաժան չաստ», – պատմել է հայրը՝ Արթուր Սարգսյանը։
Նա նաև որդու ծառայակիցներից լսել է, որ մարտերից մեկ շաբաթ առաջ բոլորի զինվորական գրքույկները հավաքել են՝ ինչո՞ւ։
Աբրահամը թեթև վիրավորում էր ստացել ու մնացել էր Ջերմուկի միջդիրքային հատվածում։
Պատերազմական վերջին գործողություններից հետո հայ զինծառայողների մարմիններ են մնացել Վերին Շորժայի, Ջերմուկի, Ներքին Հանդի սարերում։ Ադրբեջանական կողմը մինչև այժմ թույլ չի տվալիս որոնողական աշխատանք սկսել, գոնե զինվորների մասունքները հասցնել ծնողներին։