AM
15 November 2022 - 09:39 AMT

Քաղաքապետ․ Եվս 150 ավտոբուս Երևանի ճանապարհին է

Երևանի համար նախատեսված 150 ավտոբուս Չինաստանի նավահանգստում է, որտեղից դրանք տեղափոխվելու են ՀՀ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ համայնքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում ևս 150 ավտոբուս արդեն Չինաստանի նավահանգստում է, որտեղից էլ օրեր անց կուղևորվի մայրաքաղաք Երևան»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:

Բացի այդ, ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երևանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար։