Ազգային ժողովում քննարկում են փողերի լվացման դեմ պայքարում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
ԿԲ փոխնախարարը նշել է, որ համաձայնագրով սահմանվում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը, ընդ որում, այլ պետությունից ստացված տեղեկատվություննները համարվում են գաղտնի։
Համաձայնագրով նախատեսվում է տեղեկությունների ստացման և տրամադրման համար մարմին ստեղծել յուրաքանչյուր երկրում։ Հայաստանի պարագայում դա կլինի ՊԵԿ-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2021-ին:






