AM
16 April 2009 - 15:51 AMT

Հայաստանում վերականգնողների դպրոց կբացվի

Մոտ ապագայում Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կստեղծվի վերականգնողների դպրոց: Հայաստանի մշակույթի նախարարությունն արդեն մի քանի տարի որոշակի աշխատանքներ է վարում այդ ուղղությամբ: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով, վերականգնողների դպրոցի ստեղծման գաղափարը վաղուց է ծագել, սակայն այդ գաղափարի իրականացումն ակտիվացվեց հայտնի հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման ժամանակ:

«Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» նախագահ Մեցցո Իգիթյանը վստահեցրել է, որ հիմնադրամն աջակցելու է Հայաստանում վերականգնողների դպրոցի բացմանը: