Վանաձորի անտառտնտեսությունում 2173 ծառ է ապօրինի հատվել։ Դա հայտնաբերվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79,187,500 դրամի չափով։
Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։