Մարտին հերթական անգամ Հայաստանի հանրակրթական դպրոցների սաների գիտելիքների ստուգում անցկացվեց: Ստուգումն անցկացվում էր հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի եւ հայ ժողովրդի պատմության առարկաներից Հայաստանի Արագածոտնի մարզի դպրոցների 9-րդ եւ 11-րդ դասարաններում, ինչպես նաեւ հանրապետության մասնավոր դպրոցներում:
Գնահատման եւ տեստավորման Կենտրոնի (ԳՏԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքով, արդյունքներն ավելի քան անմխիթար են:
Մանուկյանը նաեւ նշել է, որ բարդության գործակցով մաթեմատիկայի տեստերը միջին բարդության էին, հայոց լեզվի եւ գրականության ու պատմության տեստերը` բավական հեշտ:
«Տաս բալանոց համակարգով հայոց լեզվի եւ գրականության համար գնահատականը շուրջ 7,2 էր, ինչը հավասար է հինգ բալանոց համակարգի 3,5-ին: Մաթեմատիկայի միջին գնահատականը տատանվում էր 5,7 շրջանում, իսկ հայ ժողովրդի պատմության գնահատականը` մոտ 7,3 բալ»,- հայտնել է ԳՏԿ տնօրենը:
Հայոց լեզվի եւ գրականության առարկայից 9 եւ 10 բալ ստացան Արագածոտնի մարզի դպրոցների եւ հանրապետության ոչ պետական դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների միայն 21%, մաթեմատիկայից` 9%, եւ պատմությունից` 21%:
Մանուկ Մկրտչյանը վստահ է, որ միջին գնահատականները կարող են ավելի բարձր լինել, պարզապես հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ:
Ինչպես հաղորդել է ԳՏԿ տնօրենը, 9-րդ դասարաններում ընթացիկ ստուգման տեստերը ավարտական քննությունների տեստերի նմուշ են ի տարբերություն 11-րդ դասարանի տեստերի: