Շահագործման է հանձնվել Երևանի Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բացվել է Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհը: Բացի ինձանից, էլ ո՞վ է համարյա ամեն օր անցնելու այս ճանապարհով»,-ասվում է գրառման մեջ։
Ակնկալվում է, որ Մամիկոնյանց փողոցն Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շնորհիվ զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:
Աշխատանքները սկսել են ապրիլ-մայիսից: Ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 265 գծմ, երթևեկելի մասի լայնությունը 9 մ է: Ամիսներ առաջ նոր ճանապարհի տեղում հիմնականում ավտոտնակներ էին, նաև բնակելի տներ: Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել էր հանրային գերակա շահ, տեղում իրացման աշխատանքներ են կատարվել: