AM
25 Նոյեմբեր 2022 - 08:29 AMT

Սոնա Մնացականյանի մահվան դեպքով դատարանը լրացուցիչ ապացույցներ կհետազոտի

Ապրիլին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանի մահվան դեպքով դատարանը լրացուցիչ ապացույցներ կհետազոտի, հայտնում է «Առավոտը»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ նոյեմբերի 24-ին սկսվել է ընթացիկ տարվա ապրիլի 26-ին ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է կալանավորել Արամ Նավասարդյանին կամ կասեցնել նրա պաշտոնավարումը, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Նախնական դատական նիստում քննարկվել են նաև ապացույցների թույլատրելիության և հետազոտման հաջորդականության հարցը:

Պաշտպանական կողմը հայտնել է, որ հավելյալ ապացույցներ հետազոտվեն, դատարանը ժամանակ է տրամադրել մինչև դեկտեմբերի 2-ը:

Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, որը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն և գիտակցության չգալով՝ մահացել է: