AM
25 November 2022 - 10:53 AMT

«Մանկական Եվրատեսիլի» բացմանը կերգեն նաև Ռոզա Լինը և Մալենան

Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան։

Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած Snap-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ The Late Late Show with James Corden հաղորդմանը և կատարել իր Snap-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ Can’t feel anything, որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է:

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։