AM
26 Նոյեմբեր 2022 - 08:48 AMT

Օղակաձև այգու ինքնակամ սրճարաններն ապամոնտաժվում են

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Խոսքը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հարող տարածքի մասին է։

Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:

Նշվում է, որ համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:

Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին»,- ասվում է հաղորդագրությունում: