ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լոռու մարզում պարեկները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիների։
«Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների և նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով»,-ասվում է գրառման մեջ։
Պատգամավորը հատուկ ընդգծել է, որ դաժան ծեծը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլի Փաշինյանի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակում։
«Հիշեցնեմ նաև, որ նիկոլի ավտոշարասյունը, բառիս բուն իմաստով, ամիսներ առաջ Երևանի կենտրոնում սպանեց մի հղի կնոջ` Սոնա Մնացականյանին։
Հիմա հարց` ո՞ւր են, որտե՞ղ են քաղակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները, միջազգային տարատեսակ կառույցները, որոնք անդադար աղմկում, բողոքում, պահանջում էին, երբ մի պուրակում ծառ էին կտրում կամ կրպակ տեղադրում, գունավորված մազերով մի կնոջ պարզապես հրավիրում ոստիկանություն…Ո՞ւր եք, որ կամ ո՞ւմ ծակն եք մտե»,-ասվում է գրառման մեջ։ ։