AM
1 December 2022 - 08:45 AMT

ՊՆ ղեկավարն ու ԳՇ պետը հետևել են բնագծերում ամրաշինական, ինժեներական աշխատանքներին

Նոյեմբերի 30-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է N բանակային զորամիավորում։

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։

Այնուհետև, նախարարը հանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։ Զրույցի ընթացքում, հետաքրքրվելով ժամկետային զինծառայողների ծառայությամբ, բարոյահոգեբանական վիճակով, ուսումնական գործընթացով, պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։

Շրջայցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։