AM
2 December 2022 - 08:34 AMT

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Ազգային ժողովի նախագահի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին։ Այցը եռօրյա է և կտևի դեկտեմբերի 4-6-ը։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մոսկվայում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստը։