1980-ական թվականների վերջում «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իր գրասենյակն էր հիմնել Բաքվում եւ օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին` հայերի դեմ մղվող ղարաբաղյան պատերազմում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր այս մասին հայտնել է Washington ProFile անկախ ամերիկյան տեղեկատվական կենտրոնը: 1993 թ սեպտեմբերին ղարաբաղյան պատերազմում մասնակցելու նպատակով Ադրբեջան էին ժամանել 1.5 հազար աֆղանական մոջահեդներ, նշում են ամերիկյան աղբյուրները: «1994 թ-ի ամռանը նրանց թիվը հասավ մինչեւ 2.5 հազարի: Հայերի հետ մարտերում կրած ծանր կորուստներից հետո աֆղանական բրիգադան կազմացրվեց, սակայն նրա անդամներից շատերը հետագայում մասնակցեցին տարածաշրջանային այլ հակամարտություններին», – նշում է Washington ProFile:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: