Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին, ժամը 11:00-18:00-ն, չի գործի: Այդ մասին ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։
Մետրոպոլիտենում «Մանկական Եվրատեսիլի» հետ կապված նկարահանումներ են իրականցվելու։
«Այս օրերին մայրաքաղաք Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր:
Այն անցկացվելու է Երևան մետրոպոլիտենում: Նախագծի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում»,-ասվում է տեսանյութում:
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Դեկտմեբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա: