AM
5 Դեկտեմբեր 2022 - 13:28 AMT

2022-ին ծնելիությունը ՀՀ-ում նվազել է 1․4%-ով

2022-ի հունվար-հոկտեմբերին ծնելիությունը ՀՀ-ում 2021-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1․4%-ով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի, հաշվետու շրջանում ծնվել է 22,906 երեխա, մինչդեռ 2021-ի նույն ժամանակաշրջանում ծնվել էր 30,320 երեխա։ Միևնույն ժամանակ, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմում է 0,7% (ծնվել է 30,147 երեխա), գրում է ԱՌԿԱ-ն։

Նշված ժամանակահատվածում, մեռելածնության 369 դեպք է գրանցվել, ինչը 13․2%-ով պակաս է 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ և 2․4%-ով՝ 2020-ի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2022-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ-ում մահացել է 22,579 մարդ, ինչը 15․9%-ով պակաս է 2021-ի նույն ժամանակահատվածից, և 12․8%-ով՝ 2020-ի 10 ամսվա համեմատ։