AM
13 December 2022 - 07:02 AMT

«ՀԺ»․ Ժաննա Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով նա կնշանակվի ԿԳՄՍ նախարար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Նա այդ պաշտոնում էր նշանակվել 2021-ի օգոստոսին, մինչ այդ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական ֆակուլտետի դեկանն էր։