ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Աշտարակ, Ճամբարակ քաղաքներում, Ամասիայի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։