AM
13 Դեկտեմբեր 2022 - 09:11 AMT

ԱԽ քարտուղարը հանդիպել է ՄԹ Գաղտնի հետախուզական ծառայության պետին

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Արմեն Գրիգորյանը կայցելի նաև Ֆինլանդիա և Շվեդիա։