AM
14 December 2022 - 07:45 AMT

Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կբարձրանա մինչև +9։