Դեկտեմբերի 14-ին ԱԺ պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները:
Նա կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։






