AM
14 December 2022 - 13:57 AMT

Հրապարակում հրատապ հանրահավաք է ` հաջակցություն Արցախի․ Մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը

Հանրապետության հրապարակում մեկնարկել է ինքնաբուխ հանրահավաք՝ ուղղված Արցախի շրջափակման դեմ ու հաջակցություն արցախահայության։ Մարդկանց հոսքը հրապարակ չի դադարում. նորանոր խմբեր են ավելանում հավաքվածներին, գրում է «Փաստինֆոն»։

Վարչապետի նստավայրի մոտ ոստիկանները մի քանի շերտով պատ են կազմել։

Հանրապետության հրապարակում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրահավաքի սկզբում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ասել է, որ իշխանության պատճառով է, որ ՀՀ-ն ու Արցախն այսօր այս վիճակում են, գրում է Aysor.am-ը։

«Արդեն 3 օր է՝ Արցախում հումանիտար բլոկադա է։ Մարդիկ, որոնք պետք է զբաղված լինեին այս ամենը թույլ չտալով, եթե եղել էր՝ կանխելով, հարցերը լուծելով, զբաղված են հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Նրանք ամեն ինչ արել են, որ այս օրերը մոտենան։ Իրենց բոլոր գործողություններով, անգործությամբ արել են ամեն հնարավորը, որ այսօր այս օրին լինենք»,-ասել է նա։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամը 16:30-ին բոլորին հրավիրել էր Հրապարակ` միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից և տարանջատող այլ երկրորդական գործոններից։

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասել է․ «Մենք Արցախին ոչ մի պայմանում, ոչ մի դեպքում մենակ թողնելու իրավունք չունենք։ Մենք հանձնվելու, պարտվելու իրավունք չունենք։ Միայն միասին կարող ենք խնդիրները կարգավորել»։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։