ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քուինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է Shantnews.am-ը։
Դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատին առաջարկ է ներկայացրել 2022 թվականի հուլիսին Հայաստանում նոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
Քրիստինա Քուինը կարիերային դիվանագետ է, ով 2020 թվականի հունվարից զբաղեցրել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։ Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ փոխդեսպանը, ինչպես նաև դեսպանատան տնտեսական խորհրդականը։






