ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողները Երևանում բողոքի ակցիա են իրականացրել ադրբեջանցիների կողմից Արցախը շրջափակելու և Արցախում հումանիտար աղետի դեմ։ Երիտասարդները Հանարապետության Հրապաակից քայլերթով շարժվել են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
Երիտասարդները հորդորում են մյուս բուհերի ուսանողներին, երիտասարդներին, նաև՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին ևս անմասն չմնալ և միանալ պայքարին, հայտնում է «Փաստինֆոն»։ ։
Երիտասարդներից մեկը նշել է, որ իրենց պայքարը քաղաքական ու կուսակցական չէ, իրենց պայքարը իրենց արժանապատվության համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի։
«Բոլորդ տեղյակ եք, որ արցախահայությունն արդեն երեք օր շարունակ գտնվում է տոտալ բլոկադայի մեջ, երիտասարդները ցանկանում են բարձրաձայնել այս հարցը։ Անկնալում ենք ավագ սերնդի աջակցությունը, երիտասարդներն ունեն այդ աջակցության կարիքը»,- ասել է երիտասարդներից մեկը՝ ընդգծելով, որ պայքարելու են իրենց ուժերի սահմաններում։
«Արցախ», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին», «Արցախ, սփյուռք, Հայաստան» վանկարկումներով ուսանողները ՄԱԿ–ի գրասենյակի մոտից գնացել են ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն։ Նրանք փակել են ՌԴ դեսպանատան մուտքը։ Նրանք արդեն բավական ժամանակ է` դիվանագիտական կառույցի մոտ են և պահանջում են, որպեսզի որևէ մեկն իջնի ու վերցնի իրենց դիմում–բողոքը, գրում է Sputnik Արմենիան։
«Կանգնելու ենք այստեղ այնքան, մինչև գան և վերցնեն իրենց նամակը։ Ուղղակի որևէ արկղի մեջ գցելը ճիշտ չէ»,– ասել է ուսանողներից մեկը։
Ուսանողները դիմում–բողոքում ներկայացրել են Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և այն, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում արցախահայության դեմ։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։