Ուսանողները բողոքի երթ են անցկացրել Երևանի փողոցներով՝ «Ազատություն Բերձորի միջանցքին» կարգախոսով։
«Ուսանողությունն այսօր շարունակել է իր քայլերթը՝ այցելելով միջազգային ու պետական տարբեր կառույցներ ու ներկայացնելով մեր պահանջները։ Մեր պահանջների առաջին կետը բավարաված է. Արցախում արդեն կա գազամատակարարում, պահանջում ենք Հայաստանի ղեկավարությունից, միջազգային կառույցներից ու Ադրբեջանից կատարել նաև մյուս դրույթները»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը, գրում է Panorama.am-ը։
Ուսանողները քայլում էին ՝ վանկարկելով «Միացեք», «Արցախ, Հայաստան, Սփյուռք», «Բացեք կյանքի ճանապարհը»։
«Մենք պետք է միասնական լինենք, ամուր կանգնենք մեր հայրենակիցների կողքին, պատավոր ենք պայքարել հանուն նրանց ազատության և ապրելու իրավունքի»,- ասել է ուսանողներից մեկը։
Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։






