AM
17 December 2022 - 06:30 AMT

Փաշինյանն ընդունել է ՄԹ գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարին․ Քննարկել են տարածաշրջանային թեմաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Զրուցակիցները քննարկել էին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։