AM
20 December 2022 - 14:27 AMT

Վահե Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է դատարանի փոխնախագահ, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։

«2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018-ին։