«Ռոսսոտրուդնիչեստվոն» հրապարակել է ԱՊՀ երկրներում ՌԴ հետ հումանիտար գործակցության վերաբերյալ հետազոտության արդյունքները, ըստ որոնց ՌԴ-ի վարկանիշը ՀՀ-ում ամենացածրն է Ադրբեջանից հետո։
ՌԴ-ի հանդեպ ամենալավ վերաբերմունքը գրանցվել է Հարավային Օսիայում, Տաջիկստանում և Աբխազիայում, հայտնում է «Sputnik Մերձավոր արտերկիր» Տելեգրամ ալիքը։
ՀՀ-ում բացասական է վերաբերվում ՌԴ-ին հարցվածների 21 տոկոսը, Ադրբեջանում՝ 28, Բելառուսում՝ 11, Ղազախստանում՝ 10 տոկոսը։
Ըստ հետազոտության, Մոսկվայից ֆինանսական աջակցություն ստանալու մեջ առավելապես շահագրգռված են Հայաստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Հարավային Օսիան։
Նշվում է, որ ԱՊՀ երկրներում առավել պահանջված է ՌԴ-ից բուժտեխնիկան, դեղորայքն ու պատվաստանյութերը, պահանջված են նաև ՌԴ-ում կրթական և աշխատանքի, ինչպես նաև ռուսաց լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը։