AM
22 December 2022 - 09:17 AMT

Լևոն Տեր-Պետրոսյանը ստենտավորվել է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական վիճակի պլանային զննումից հետո բարեհաջող ստենտավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Նա դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»,-մանրամասնել է խոսնակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում: