AM
28 December 2022 - 08:50 AMT

Ստեփանավանում կառուցվում է թիվ 3 դպրոցը

Ստեփանավանում կառուցվում է թիվ 3 դպրոցը, որտեղ 200 աշակերտ կսովորի։ Դպրոցը կառուցվում է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից 88․5 միլիոնը հատկացրել է Ասիական զարգացման բանկը, մյուս մասը հատկացվում է կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրով նախատեսվում է ոչ միայն շենքային պայմանների ապահովումը, այլ նաև նոր գույքով կահավորելը։