AM
28 December 2022 - 09:59 AMT

Ամանորյա հրաշք Կոտայքի փոքրիկներին՝ Evolution Armenia-ի կողմից

Ամանորն ամենաընտանեկան տոնն է, հրաշալի հնարավորություն՝ հեքիաթ նվիրելու նրանց, ովքեր ամենաշատն են հավատում դրան՝ երեխաներին։ Ամենից հաճախ հիշվում են անակնկալներն ու տոնական տրամադրությունը: Եվ, իհարկե, ինչ Ամանոր առանց նվերների։ Տարվա այս մոգական տոնին ընդառաջ՝ Evolution Armenia ընկերությունը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ՝ օգտակար նվեր մատուցելով «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԿ-ի Կոտայքի մարզի կրթական կենտրոնին։

Հենց երեխաների ապագա զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար էլ Evolution Armenia-ն որոշել է ավելի հետաքրքիր դարձնել երեխաների կրթական առօրյան և լայնէկրան հեռուստացույց նվիրաբերել «ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք»-ին։ Այս նախաձեռնության նպատակն է կրթել երիտասարդներին, նպաստել նրանց զարգացմանն ու փոքրիկների համար հեշտացնել նախադպրոցական ուսուցման գործընթացն ուսուցանող հոլովակների ու դասընթացների ավելի հարմարավետ դիտման միջոցով։

Նվերը կենտրոնին փոխանցելուց առաջ ընկերության գրասենյակի աշխատակիցներն իրենց շնորհավորական մաղթանքներն են գրել երեխաներին՝ նրանց ոգևորելով միշտ նայել առաջ ու հետևել իրենց երազանքներին։

Ինչո՞ւ «ՍՕՍ Մանկական գյուղեր» Կոտայք

«ՍՕՍ Մանկական գյուղեր Կոտայքը» հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Այն առաջին Մանկական գյուղն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։

Evolution-ում հավատում են, որ յուրաքանչյուր երեխա արժանի է որակյալ խնամքի և նախադպրոցական կրթություն ստանալու ջերմ և զարգացմանը նպաստող միջավայրում: Ահա թե ինչու այս անգամ ամենամյա Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում որպես շահառու է ընտրվել հենց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԿ-ն։

Evolution Armenia-ն 2006-ին հիմնադրված և 2015-ից Nasdaq Nordic հարթակում ընդգրկված միջազգային Evolution Group-ի մի մասն է։ Evolution-ն ամենախոշոր օպերատորներին առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար միջազգային ընկերություն է, որը գործում է աշխարհի ավեի քան 40 վայրերում և իր թիմում է հավաքել շուրջ 100 ազգությունների ավելի 16,000 ներկայացուցիչների։ Evolution-ը մշակում է, ստեղծում, գովազդում ու լիցենզավորում ամբողջովին ինտեգրված B2B առցանց խաղային լուծումներ օպերատորների համար։