Ազգային- ժողովրդավարական բևեռը հունվարի 8-ին նախաձեռնում է հավաք, որի նպատակն է, շրջափակելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի ապահովում ռուս խաղաղապահների կողմից։
Հավաքի խորագիրն է «Շրջափակում` հանուն ապաշրջափակման»։
Մեկնարկը ժամը 12:00-ին է՝ Գյումրիի Ղարսի խճուղուց, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։