AM
7 January 2023 - 10:37 AMT

Սևանից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճից սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:

Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022-ի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: