Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ պահվող անձանց պահման պայմաններին, առողջական վիճակին: Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
Բաքուն հաստատել է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։