AM
12 Հունվար 2023 - 06:42 AMT

ԱԺ-ն կքննարկի «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցը

Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Խոսքն Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արգիշտի Գևորգյանի, Գեղամ Մանուկյանի, Քրիստինե Վարդանյանի, Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանի, Աշոտ Սիմոնյանի, Արմեն Չարչյանի, Ասպրամ Կրպեյանի, Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի, Արթուր Սարգսյանի, Արթուր Խաչատրյանի, Արեգնազ Մանուկյանի, Գեղամ Նազարյանի, Զեմֆիրա Միրզոևայի լիազորությունները դադարեցնելու մասին է։

Նիստը տեղի կունենա հունվարի 13-ին։

ՍԴ դիմելու համար հիմք է ծառայելու բացակայությունների քանակը։

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները 2022-ի ապրիլից փողոցային պայքարի էին դուսր եկել և չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրան խորհրդարան վերադարձան աշնանը, հոկտեմբերի վերջին։