AM
12 January 2023 - 09:45 AMT

ՀՀ և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանը հատել նույնականացման քարտով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտով։ Գործադիրը հավանություն է տվել ՀՀ և Վրաստանի միջև երկու պետության քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նախագիծը ներկայացնելիս՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ որոշումը կարող է հարակից ռիսկեր առաջացնել, այնուամենայնիվ կարևորել է այն փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։

Նշելով, որ Երևան է ժամանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստում։

2011-ին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է մոտ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019-ին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020-ին, Covid-19 համավարակով պայմանավորված, այցելությունների թիվը զգալիորեն նվազել է։