Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթեր դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Թռիչքները կմեկնարկեն հունվարի 29-ից։
«Մոսկվայից և Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար և մատչելի ճամփորդել։ Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական և մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել և մեր ուղևորներին ապահովել ավելի հաճախ և առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով»,-ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: