Ամերիաբանկը մոտ 2 մլրդ դրամի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և բարեգործական նախագծեր է իրականացրել, այդ թվում՝ կրթական ծրագրեր մոտ 4000 երեխայի և երիտասարդի համար, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ավելի քան 20 ծրագիր և այլն։
Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս բանկն առաջին հերթին տեսնում է մարդկանց, լսում նրանց պատմությունները, ոգևորվում լավ գաղափարներով, համախմբվում դրանց շուրջ ու միասին ստեղծում հնարավորություններ:
Ներքին Հանդում ապրող ու աշխարհը բացահայտելու ձգտում ունեցող Մհերը մեկն է այն երեխաներից ու երիտասարդներից, ում հաջողության պատմությունը սկսվելու է հնարավորությունից, որը թևեր է տալու, ոգևորելու է, օգնելու է հավատալ իր երազանքին