AM
16 January 2023 - 10:51 AMT

Երևան է հասել 156 նոր ավտոբուս

Երևան է հասել 156 նոր ավտոբուս` Zhong Tong մակնիշի 120 և MAN մակնիշի 36 ավտոբուս: Այդ մասին քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Ավտոբուսները խմբաքանակներով են ներմուծվում Հայաստան։

Քաղաքապետարանի տվյալներով` Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023-ի գարուն 90%-ով կթարմացվի։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87–ը կլինի 12 մետրանոց MAN մակնիշի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ դեկտեմբերի 5–ին մեկնել էին Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստման։