AM
26 June 2002 - 17:24 AMT

ԵԽԽՎ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սթրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դահլիճում բացվել է «9-14 դարերի հայկական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը: ԵԽԽՎ-ի նախագահ Պիտեր Շիդերը գնահատել է նման ցուցահանդեսի բացումը որպես եվրոպական մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի ներդրման եւս մեկ ապացույց: «Հայաստանը, գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, կարողացել է դարերի ընթացքում տարաբնույթ մշակութային կապեր հաստատել եւ հարստանալ դրանցով` պահպանելով սակայն իր մշակութային ինքնատիպությունը»,- նշել է իր հերթին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: