Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով 10:08-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևանում ` 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով։