AM
18 Հունվար 2023 - 14:05 AMT

Միրզոյան․ Հավանաբար, կմասնակցեմ Անթալիայի դիվֆորումին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ հրավեր է ստացել Թուրքիայից և, հավանաբար, կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Կարևորելով երկկողմ շփումները՝ նախարարն ասել է, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,– ասել է Միրզոյանը։

Նա նաև դրական է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը՝ հավելելով, որ դեռ կան բազում հարցեր։ Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կյանքի կկոչվեն նաև մյուս պայմանավորվածությունները։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին նաև նախորդ տարի՝ 2022-ի մարտին։ Այդ ընթացքում նա կարճատև առանձնարույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։