Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը աշխարհի 33 խոշոր օդանավակայանների սեփականատեր է եւ որի կառավարմանն է անցել Երեւանի օդանավակայանը, իր երկրում մեղադրվել է 5 մլն դոլար գումարի հարկերից խուսափելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Bloomberg» գործակալությունը, 5 օրվա ընթացքում Էրնեկյանը պետք է ներկայանա դատարան: Արգենտինացի հարկայինների կարծիքով, 1995-1997 թթ. ժամանակաշրջանում Էրնեկյանը «Cablevision SA» հեռուստաընկերության բաժնետոմսերի վաճառքից ստացված եկամուտը հարկային մարմիններին է ներկայացրել որպես չհարկադրվող ծախսեր: