AM
23 Հունվար 2023 - 14:43 AMT

ԱԳ նախարար․ Ողջունում ենք լիարժեք քաղառաքելություն ՀՀ գործուղելու ԵՄ որոշումը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանըողջունել է լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան գործուղելու ԵՄ որոշումը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք մեծապես ողջունում ենք լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան գործուղելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամ ենք գործակցել առաքելության հետ և սատարել դրա գործունեությանը։ Առաքելությունը կնպաստի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը տարածաշրջանում։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։