«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Խմբակցությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, գրում է «Հայկական ժամանակը»։
Երկուստեք արձանագրվել է՝ միասնական ջանքերով շարունակելու Կառավարության որդեգրած բարեփոխումների հետևողական իրագործումը:
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։