AM
25 January 2023 - 12:20 AMT

ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ չընդունելով ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ ներկայացրեցի հրաժարականիս դիմումը, մանրամասները հաջորդիվ կներկայացնեմ»,- ասվում է գրառման մեջ։

Քեռյանը հրապարակել է նաև դիմումի պատճենը, որտեղ ասվում է պատճառի մասին։

«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունը` խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասվում է դիմումի մեջ։

Քեռյանը ԲՈԿ նախագահ էր նշանակվել 2021-ի մարտի 26-ին։