Ապրիլի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը 3 հայկական Բուհի ամերիկագիտության մասին գրքեր կընծայի: Գրքերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 18 մլն դրամ: Նվերները կհանձնի Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում:
Գրքեր կստանան Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանը: