AM
26 Հունվար 2023 - 07:38 AMT

Շիրակի մարզպետի հրաժարականին հաջորդել են նաև մարզպետարանի այլ պաշտոնյաների դիմումներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար»,-գրել է նա։

Բաղդասարյանի հրաժարականից հետո դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։ Խորհրդականները երկուսն են՝ ՇՊՀ-ի դասախոս, «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, օգնականները ևս երկուսն են՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։

Ըստ կառավարության որոշման նախագծիՇիրակի մարզպետ կնշանակվի Մուշեղ Մուրադյանը: