Մայիսի 1-ին «Հայաստանի պարի պետական համույթ» վաստակավոր կոլեկտիվը իր 50-ամյակին պատրաստել է նոր ծրագիր, որի պրեմիերան կկայանա մայիսի 1-ին Կրեմլում:
Ինչպես հայտնել է համույթի ղեկավար Էրիկ Չանչուրյանը, նոր ծրագրի հիմնական աշխատանքները, որն ընդգրկել է Հայաստանի ողջ պատմությունը` սկսած Նոյյան տապանից, արդեն ավարտվել են: Ծրագիրը կազմված է նոր բեմադրությամբ: Պարողները ելույթ են ունենում նոր զգեստներով, որոնք կարվել են 150 տեսակ կտորներից:
Հայաստանի Պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը նշեց, որ ծրագրի ստեղծողները, հաշվի առնելով նրա ինքնատիպությունը, փորձել են չմոռանալ իրենց ազգային ակունքների մասին եւ ստեղծել են շատ հետաքրքիր ծրագիր: «Չէ՞ որ ալմաստը պետք է մշակել, որպեսզի այն դառնա ադամանդ, նույնը վերաբերում է մեր պարերին»,- նշել է նա:
«Հայաստանի պարի պետական համույթը» հիմնվել է 1958թ. հայ բալետմայստեր Էդուարդ Մանուկյանի եւ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ: