AM
26 June 2002 - 14:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴԳԾԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հայկական բանակի մարտունակության բարձրացմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բալթիայի երկրներ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ընդ որում Հայաստանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը, հավանորեն, արագ լուծում չի ստանա: «Մեկ եւ կես տարի առաջ մենք շատ մոտ էինք կարգավորմանը, սակայն Ադրբեջանը նահանջեց»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` ավելացնելով, որ փաստորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորվածությունից է կախված երկրի տնտեսական զարգացումը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: